Home » 2012 » Հունվար » 17 » Ոչ վաղ անցյալը կրկին կարող է կրկնվել
13:00
Ոչ վաղ անցյալը կրկին կարող է կրկնվել
 Մալազիական The Malay Mail պարբերականը հաղորդում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդը" և կատալոնական "Բարսելոնան" կարող են ևս մեկ անգամ իրար հետ հանդիպել, սակայն այս անգամ այդ հանդիպումը կկրի ընկերական բնույթ: Նշվում է, որ այդ հանդիպումը կայանալու դեպքում տեղի կունենա ամռանն այս երկու ակումբների ասիական տուռնեի ժամանակ: Ներկայումս Մալազիայի ներկայացուցիչներն այս հարցով բանակցություններ են վարում թե անգլիական, թե կատալոնական գրանդի հետ: Վերոնշյալ պարբերականը մեջբերում է մալազիական կողմի ներկայացուցչի խոսքերը. "Երկու ակումբների հետ էլ ներկայումս բանակցություններ ենք վարում: Ներկայիս դրությամբ "Մանչեսթեր Յունայթեդի"` Մալազիա ժամանումն ավելի հավանական է, սակայն չեմ կարող ասել, որ անգլիական գրանդը հաստատապես համաձայն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 524 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0