Home » 2012 » Հունվար » 23 » Ոստիկանապետի քրոջը համբուրելու փորձի համար Մարսելինյոյին 12 տարվա ազատազրկում է սպասվում
12:08
Ոստիկանապետի քրոջը համբուրելու փորձի համար Մարսելինյոյին 12 տարվա ազատազրկում է սպասվում
 Գերմանական "Հերտայի" և "Վոլֆսբուրգի" նախկին աստղ Մարսելինյոն, ով այս երկու թիմերի կազմում անցկացրած 205 հանդիպումներում հեղինակել է 77 գնդակ, սպասվում է 12 տարվա ազատազրկում: Բանն այն է, որ 36-ամյա ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարութան մեջ: Հեղինակավոր bild.de տեղեկատվական կայքը հաղորդում է, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին Մարսելինյոն ցանկացել է համբուրել 31-ամյա Ռոզալյո դե Աբրեոյին, ով տեղի ոստիկանապետի քույրն է: Հենց համբույրի պահին Ռոզալյոն կծել է Մարսելինյոյի շուրթը, և ստացվում է, որ այդ իրեղեն ապացույցն ուղղված է հենց բրազիլացու դեմ: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել տեղի գիշերային միջոցառումներից մեկի ժամանակ: Քանի որ ըստ բրազիլական օրենքների` ցանկացած սեքսուալ ագրեսիա համարվում է բռնաբարության փորձ, Մարսելինյոյի գործերը շատ վատ են: Արդեն հարուցվել է դատական գործ, որի մանրամասները դեռևս հայտնի չեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0