Home » 2012 » Ապրիլ » 14 » Ոստիկանությունը հետաքննում է Բեբեի` "Մանչեսթեր Յունայթեդ" տեղափոխվելու գործը
17:59
Ոստիկանությունը հետաքննում է Բեբեի` "Մանչեսթեր Յունայթեդ" տեղափոխվելու գործը
 Պորտուգալական ոստիկանության էկոնոմիկական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը հետաքննում է 2010թ.-ին կայացած ֆուտբոլային տրանսֆերի մանրամասները, երբ պորտուգալական "Վիտորիա Գիմարայնշի" խաղացող Բեբեն տեղափոխվեց անգլիական "Մանչեսթեր Յունայթեդ": Հաղորդվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է 7.5 մլն ֆունտ, սակայն տրանսֆերը հաստատող հաշվետվության մեջ "կորել" է 3 մլն ֆունտ: Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է կորչել այդ գումարը: Ըստ բրիտանական Daily Mail պարբերականի ունեցած տեղեկությունների` հաղորդվում է, որ այդ գումարը փոխանցվել է ֆուտբոլիստի գործակալին, սակայն այն գործակալությունում, որտեղ աշխատում է վերջինս, դրա մասին ոչ մեկը ոչ մի բան չգիտի:
      Հիշեցնենք, որ Բեբեի տրանսֆերն Ալեքս Ֆերգյուսոնի համար իսկական ձախողություն էր, քանի որ ֆուտբոլիստը ոչ մի բան չկարողացավ ցուցադրել:
    Հավելենք, որ Սըր Ալեքսին հենց Կառլուշ Կեյրուշն էր խորհուրդ տվել գնել Բեբեին, ով այժմ վարձակալական հիմունքներով խաղում է թուրքական "Բեշիկթաշում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 510 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0