Home » 2011 » Հունիս » 20 » "Ուդինեզեն" սահմանել է Ալեքսիս Սանչեսի գինը
22:22
"Ուդինեզեն" սահմանել է Ալեքսիս Սանչեսի գինը
 Մենք այսօր արդեն Ձեզ տեղեկացրել էինք, որ "Ուդինեզեի" չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը մեկ ոտքով արդեն "Բարսելոնայում" է: Հեղինակավոր Reuters պարբերականը տեղեկացնում է, որ իտալական "Ուդինեզեի" ղեկավարները որոշում են կայացրել իրենց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին որոշակի գումարի դիմաց վաժառել կատալոնական "Բարսելոնային: Ըստ աղբյուրի՝ իտալական ակումբը "կապտանռնագույններից" չիլիացու տրանսֆերի համար պահանջում է շուրջ 54 մլն դոլար: Եթե տեղի ունենա այդ տրանսֆերը, ապա սպասվում է, որ կատալոնական ակումբում չիլիացին տարեկան կստանա շուրջ 4.4 մլն դոլար աշխատավարձ:
Հիշեցնենք, որ Սանչեսը իտալական "Ուդինեզե" է տեղափոխվել 2006թ.-ին և տարեկան ստանում էր 2.8 մլն դոլար աշխատավարձ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 476 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1