Home » 2011 » Հուլիս » 9 » "Ուդինեզեն" Սանչեսի հարցով համագործակցում է միայն "Բարսելոնայի" հետ
19:39
"Ուդինեզեն" Սանչեսի հարցով համագործակցում է միայն "Բարսելոնայի" հետ
 Իտալական մամուլը տեղեկացնում է, որ "Ուդինեզեի" ղեկավարությունն իրենց առաջատար հարձակվող Ալեքսիս Սանչեսին վաճառելու հարցով, ով այժմ Չիլիի ընտրանու հետ մեկտեղ հանդես է գալիս "Ամերիկայի գավաթում", համագործակցում է միայն իսպանական "Բարսելոնայի" հետ: Իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը մեջբերում է "Ուդինեզեի" նախագահի խոսքերը. "Մենք պատրաստվում ենք "Բարսելոնայի" հետ բանակցություններն ավարտին հասցնել: Չենք ցանկանում միանգամից մի քանի ակումբների հետ բանակցություններ վարել: Մեկ շաբաթից մենք կհանդիպենք կատալոնացիների ներկայացուցիչների հետ և Սանչեսի տրանսֆերի հարցում մանրամասնություններ կմցնենք: Կարող եմ ասել, որ բանակցությունները շատ ծանր են ընթանում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0