Home » 2012 » Դեկտեմբեր » 10 » ՈՒԵՖԱ-ի հանդեսը հոդված է տպագրել Մխիթարյանի մասին
17:39
ՈՒԵՖԱ-ի հանդեսը հոդված է տպագրել Մխիթարյանի մասին
 ՈՒԵՖԱ-ի պաշտոնական ամսագիրն  օրերս լույս տեսած իր վերջին համարում "Armenia’s got talent" ("Հայաստանը տաղանդ ունեցավ") վերնագրով հոդված է տպագրել, որտեղ պատմել է Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի "Շախտյորի" առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասին: "Champions" ամսագիրը Մխիթարյանին բնորոշում է որպես խորհրդային տարիների հայ ֆուտբոլիստներ Նիկիտա Սիմոնյանից, Էդուարդ Մարկարովից և Խորեն Հովհաննիսյանից հետո խաղացած մեծագույն հայ ֆուտբոլիստ: Մխիթարյանը պատմել է, որ մանուկ հասակում լաց էր լինում, երբ հայրը` "Արարատի" նախկին հարձակվող, վաղամեռիկ Համլետ Մխիթարյանն իրեն էլ չէր տանում մարզումների և միշտ ցանկացել է ֆուտբոլիստ դառնալ: Հենրիխն ընդգծել է, որ "Չեմպիոնների լիգայում" խաղալը կարևոր է ոչ միայն անձամբ իր համար. "Շատ հայ ֆուտբոլիստներ չէ, որ հնարավորություն ունեն "Չեմպիոնների լիգայում" խաղալու: Սա շատ կարևոր է ինձ համար: Ես այսօր շատ եմ ցանկանում տպավորություն գործել երեխաների վրա, ովքեր դիտում են իմ խաղը: Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք իրենց առջև նպատակ դնեն խաղալու խոշորագույն մրցաշարերում և մեծագույն թիմերում:
   Հենրիխ Մխիթարյանը նաև նշել է, որ "Շախտյորն" այժմ ունակ է հաջողությունների հասնելու եվրոպական ասպարեզում, իսկ ահա "Շախտյորի" ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն էլ նշել է, որ Հենրիխի հետ աշխատելը միմիայն հաճույք է:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 835 | Added by: Gag18 | Rating: 5.0/1
Total comments: 0