Home » 2012 » Հունվար » 23 » ՈՒԵՖԱ-ն կազմել է 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը
13:11
ՈՒԵՖԱ-ն կազմել է 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը
 ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում արդեն 11 տարի է, ինչ անցկացվում է հարցում տարվա լավագույն թիմի կազմի վերաբերյալ: Այդ պատճառով UEFA.com կայքը որոշում կայացրեց վերանայել այդ 11 տարիների ընթացքում կատարված հարցումների արդյունքները` կազմելով 21-րդ դարի խորհրդանշական հավաքականը: Հավատարիմ մնալով 4-2-2 խաղային ստանդարտին` այնպես է ստացվել, որ ասենք կատալոնական "Բարսելոնայի" կենտրոնական պաշտպան Կառլես Պույոլը հայտնվել է պաշտպանության ձախ եզրում` չնայած իրականում իսպանացին հանդես է գալիս կենտրոնում: Հաշվի առնելով այս բոլորը` ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 21-րդ դարի խորհրդանշական հավաքականն` ըստ ՈՒԵՖԱ-ի (Խմբ. Միայն նշենք, որ խաղացողների կողքին փակագծերում նշված թվերն իրենցից ներկայացնում են այս 11 տարիների ընթացքում ՈՒԵՖԱ-ի կողմից կազմած խորհրդանշական հավաքականներում ֆուտբոլիստների հայտնվելու քանակը).

Դարպասապահ. Իկեր Կասիլյաս ("Ռեալ Մադրիդ", 5)

Պաշտպաններ. Դանիել Ալվեշ ("Բարսելոնա", 3), Ալեսանդրո Նեստա ("Միլան", 4), Ջոն Թերրի ("Չելսի", 4), Կառլես Պույոլ ("Բարսելոնա", 6)

Կիսապաշտպաններ. Քրիշտիանո Ռոնալդու ("Ռեալ Մադրիդ", 6), Անդրես Ինյեստա ("Բարսելոնա", 3), Չավի Հերնանդես ("Բարսելոնա", 4),
                                                 Զինեդին Զիդան ("Ռեալ Մադրիդ", 3)


Հարձակվողներ. Թիերի Անրի ("Արսենալ", 5), Լիոնել Մեսսի ("Բարսելոնա", 4)

Պահեստայիններ. Ջանլուիջի Բուֆոն ("Յուվենթուս", 3), Պավել Նեդվեդ ("Յուվենթուս", 3), Կակա ("Ռեալ Մադրիդ", 3), Սթիվեն Ջերարդ ("Լիվերպուլ",3),
                                        Ռոնալդինյո ("Ֆլամենգո", 3)


Գլխավոր մարզիչ. Ժոզե Մոուրինյո ("Ռեալ Մադրիդ", 4)

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 564 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0