Home » 2011 » Հոկտեմբեր » 28 » ՈՒԵՖԱ-ն փոխել է Իտուրալդե Գոնսալեսի որոշումներից ընդամենը մեկը
23:58
ՈՒԵՖԱ-ն փոխել է Իտուրալդե Գոնսալեսի որոշումներից ընդամենը մեկը
 ԵՎՐՈ 2012 մրցաշարի շրջանակներում Իռլանդիա-Հայաստան հանդիպման ժամանակ գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսն այնքան սխալներ է թույլ է տվել, որ ՈւԵՖԱ-ն դժվարությամբ է հասցնում դիտարկել բոլոր դրվագները: Այսպես. երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ այն դեղին քարտը, որը Գոնսալեսը սխալմամբ ցույց էր տվել Կեյտ Էնդրյուսին այն դրվագում, որտեղ ՄակԳիդին խախտել էր կանոնները Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, չեղյալ է հայտարարվել և փոխանցվել իսկական մեղավորին` ՄակԳիդիին: Այս փաստը որոշակիորեն կարող է ուրախություն պատճառել հայ երկրպագուներին, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ արդեն իսկ ունենին դեղին քարտեր, որի պատճառով հիմա ոչ թե Էնդրյուսը բաց կթողնի Էստոնիայի հետ կայանալիք խաղը, այլ ՄակԳիդին:
  Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՖՖ-ն դիմել էր ՈւԵՖԱ-ին և խնդրել չեղյալ հայտարարել Ռոման Բերեզովսկու կարմիր քարտը, սակայն մերժում էր ստացել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 582 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 2