Home » 2011 » Դեկտեմբեր » 24 » "Ուիգանը" փորձելու է վարձակալել "Մանչեսթեր Յունայթեդի" ֆուտբոլիստին
21:00
"Ուիգանը" փորձելու է վարձակալել "Մանչեսթեր Յունայթեդի" ֆուտբոլիստին
 Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը հաղորդում է, որ անգլիական "Ուիգանի" ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ փորձելու է վարձակալել Անգլիայի բազմակի չեմպիոն "Մանչեսթեր Յունայթեդի" երիտասարդ հարձակվող Ֆեդերիկո Մակեդային: "Ուիգանի" ղեկավարները հիմնականում ցանկանում են ձեռք բերել Մակեդային, քանի որ ակումբը կարող է դուրս մնալ "Պրեմիեր լիգայից": Այս կապակցությամբ "Ուիգանի" գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտարարել է, որ ինքը մեծ հույս ունի, որ "Մանչեսթեր Յունայթեդը" թույլ կտա Մակեդային վարձակալական հիմունքներով տեղափոխվել "Ուիգան", քանի որ վերջինս այդքան էլ խաղային պրակտիկա չունի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 386 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0