Home » 2012 » Նոյեմբեր » 26 » Ուկրանիայի գլխավոր մարզիչը` Մարչելլո Լիպպի՞ն
16:11
Ուկրանիայի գլխավոր մարզիչը` Մարչելլո Լիպպի՞ն
 Վաղուց արդեն շշուկներ են պտտվում, որ Ուկրանիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Իտալիայի ընտրանուն 2006թ.-ին աշխարհի չեմպիոն դարձրած մասնագետ Մարչելլո Լիպպին: Ինչպես հայտնում է ուկրաինական Sport.ua-ն, Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իսկ այսօր նախնական բանակցություններ է սկսել Լիպպիի հետ: Նշենք որ, Լիպպին գործող պայմանագիր ունի չինական ակումբներից մեկի հետ, և անձամբ դեռ որևէ պաշտոնական բան չի հայտարարել:
   Հ.Գ.: Ավելի վաղ Ուկրաինայի ազգային հավաքականի մարզչի թեկնածուների շարքում նշվում էին Հարի Ռեդնապն ու Անդրեյ Շևչենկոն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Shabi | Rating: 5.0/1
Total comments: 0