Home » 2012 » Հունվար » 5 » Ուոլքոթ. "Մենք այժմ ավելի ուժեղ ենք"
09:33
Ուոլքոթ. "Մենք այժմ ավելի ուժեղ ենք"
 Լոնդոնի "Արսենալի" և Անգլիայի ազգային հավաքականի խաղացող Թեո Ուոլքոթը հայտարարել է, որ "զինագործների" առաջատարներ Սեսկ Ֆաբրեգասի ու Սամիր Նասրիի` թիմից հեռացումը զգալիորեն օգնել է Արսեն Վենգերի թիմին` համախմբելով բոլոր խաղացողներին: "Չկարծեք, թե ես այս կերպ փորձում եմ ասել, որ թե Նասրին, թե Ֆաբրեգասն անհատապաշտներ են: Ամենևին էլ այդպես չէ, նրանք թիմային խաղացողներ են: Մենք կորցրեցինք երկու թոփ մակարդակի խաղացողի, սակայն ձեռք բերեցինք ավելի կարևոր մի բան. դարձանք հաղթողներ: Զգում եմ` այսօր մենք ավելի ուժեղ ենք, այսօր մեզ համար ավելի ուժեղ մրցակիցներ չկան, քան մենք ինքներս ենք: Մնում է միայն այնպես անել, որ գոլեր խփեն նաև այլք, ոչ թե միայն Ռոբին վան Պերսին",-ասել է Թեոն բրիտանական BBC ռադիոկայանին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0