Home » 2012 » Նոյեմբեր » 7 » Ուոլքոթը ուզում է ավելի շատ խաղալ
18:00
Ուոլքոթը ուզում է ավելի շատ խաղալ
Լոնդոնի "Արսենալի" անգլիացի երիտասարդ հարձակվող Թեո Ուոլքոթը խոսել է գերմանական "Շալկեի" հետ կայացած խաղից հետո։ Հիշեցնենք, որ "Արսենալ"-"Շալկե" հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Ուոլքոթը նշել է. "Ինձ համար ամենակարևորը խաղադաշտ դուրս գալն է։ Դա այն ամենն է, ինչ ես ցանկանում եմ։ Ես արդեն զգում եմ, որ ես արժանի եմ խաղալ թիմի մեկնարկային կազմում։ Հուսով եմ՝ ինձ կտրվի խաղային ավելի շատ ժամանակ, քան մինչև այժմ։ Կարծում եմ, որ "Արսենալին" կհաջողվի հաղթել առաջնությունում։ Երեկ մենք դեռ կարող էինք հաղթել "Շալկեին", բայց գերմանացիները երկրորդ խաղակեսում իրոք շատ լավ ու արդյունավետ խաղացին"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 458 | Added by: Մկրտիչ | Rating: 5.0/1
Total comments: 0