Home » 2012 » Հունվար » 30 » Ուրուգվայական հարձակում "Լիվերպուլու՞մ"
09:15
Ուրուգվայական հարձակում "Լիվերպուլու՞մ"
 Բրիտանական տաբլոիդները հաղորդում են, որ մոտ ժամանակներս մերսիսայդյան "Լիվերպուլի" հարձակման գծում կարող են լինել միայն ուրուգվայցիներ: Ըստ հեղինակավոր The Thelegraph պարբերականի ունեցած տեղեկությունների` "կարմիրների" ղեկավարությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում իտալական "Նապոլիի" ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանիի նկատմամբ: "Լիվերպուլի" ղեկավարությունը հույս ունի, որ այս ուրուգվայցին "Լիվերպուլ" տեղափոխելու դեպքում իդեալական կդարձնի Քենի Դալգլիշի թիմի հարձակման գիծը, և հետագայում թիմը հարձակման հետ որևէ խնդիրներ չի ունենա, քանի որ Կավանին ու Սուարեսը, ովքեր հանդես են գալիս Ուրուգվայի ազգային հավաքականում, իրար շատ լավ են հասկանում խաղի ամենաթեժ պահերին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 470 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0