Home » 2011 » Հունիս » 10 » Ուսեյն Բոլտ. "Ես կարող եմ խաղալ "Մանչեսթեր Յունայթեդում"
11:17
Ուսեյն Բոլտ. "Ես կարող եմ խաղալ "Մանչեսթեր Յունայթեդում"
 Յամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը, ով 100 մետր հեռավորությունն անցել է ամենաարագն աշխարհում, VG պարբերականի լրագրողին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ արագավազորդի կարիերայի ավարտից հետո չի բացառվում, որ իր ուժերը կարող է փորձել մեծ ֆուտբոլում: Բոլտն ասել է. "Երբ ավարտեմ կարիերաս, ապա անկասկած ուժերս կփորձեմ մեծ ֆուտբոլում: Ես շատ եմ նայում ֆուտբոլ: Կարծում եմ, որ ինձ մոտ կստացվեր ֆուտբոլ խաղալ, այն էլ "Մանչեսթեր Յունայթեդում": Ես արագ եմ, ունեմ բավականաչափ փորձ, և որոշ ժամանակ մարզում անցկացնելուց հետո կունենամ ֆուտբոլիստին բնորոշ բոլոր տվյալները: Բայց կարծում եմ, որ ես կլինեի չափազանց լավ դրա համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1