Home » 2011 » Հուլիս » 23 » Փոլ Սքոուլզը խաղադաշտ դուրս կգա վերջին անգամ
08:02
Փոլ Սքոուլզը խաղադաշտ դուրս կգա վերջին անգամ
 Հեղինակավոր ESPN պրաբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" նախկին անգլիացի հենակետային կիսապաշտպան Փոլ Սքոուլզն իր հրաժեշտի հանդիպմանը կխաղա ամերիկական "Նյու Յորք Կոսմոս" թիմի դեմ, որի կազմում կլինեն համաշխարհային ֆուտբոլի տարբեր տարիքի աստղեր: Նշվում է, որ "Կոսմոսի" կազմում հանդես կգան նախկինում "Մանչեսթեր Յունայթեդում" ելույթ ունեցած Գերի Նևիլն ու Նիկի Բատը, ովքեր արդեն ավարտել են կարիերան: Ամերիկացիների աստղային կազմը կհամալրեն աշխարհի չեմպիոններ իտալացի Ֆաբիո Կանավարոն և ֆրանսիացի Պատրիկ Վիեյրան, ինչպես նաև անգլիական "Պրեմիեր լիգայի" ներկայիս ներկայացուցիչ Ռոբի Քինը, Սոլ Քեմբելը և Ուեյն Բրիջը: Այս խաղում Սքոուլզի դեմ է խաղալու նաև "կարմիր սատանաների" նախկին հարձակվող և ֆրանսիական ֆուտբոլի կենդանի լեգենդ Էրիկ Կանտոնան և լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն, ով 70-ականներին հանդես է եկել հենց "Կոսմոսի" կազմում:

Նշենք, որ օգոստոսի 5-ին հրաժեշտի հանդիպումով կմեկնարկի անգլիական ակումբի նոր մրցաշրջանը "Օլդ Թրաֆֆդորդում":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 413 | Added by: Hayk | Tags: Գերի Նևիլ, Օլդ Թրաֆֆդորդ, Փոլ Սքոուլզ, Մանչեսթեր Յունայթեդ, espn, Նյու Յորք Կոսմոս, Պատրիկ Վիեյրա, կիսապաշտպան, Նիկի Բատ, Ֆաբիո Կանավարո | Rating: 5.0/2
Total comments: 0