Home » 2012 » Հունվար » 1 » "Փյունիկում" էլ խնդիրներ կան
17:13
"Փյունիկում" էլ խնդիրներ կան
 Ինչպես հայտնում են Երևանի "Փյունիկի" մամուլի ծառայությունից, թիմի երիտասարդ ֆուտբոլիստ Արամ Հովսեփյանը հանվել է տրանսֆերի: Արամ Հովսեփյանը Հայաստանի 2011թ. առաջնությանը ընդամենը 2 հանդիպման է մասնակցել: Հովսեփյանը վերջին 2 տարիներին "Փյունիկի" կազմում մասնակցել էր Հայաստանի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումներին և 2 դեպքում էլ դարձել էր գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ "Փյունիկի" մեկ այլ ֆուտբոլիստ Խորեն Մանուչարյանն էլ վերջերս տեղափոխվել է "Մարտունի-Ալաշկերտ":
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 404 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0