Home » 2011 » Հուլիս » 20 » Պակ Չժի Սունը կարող է տեղափոխվել Չինաստան
16:47
Պակ Չժի Սունը կարող է տեղափոխվել Չինաստան
 Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" կորեացի կիսապաշտպան Պակ Չժի Սունը կարող է հեռանալ "կարմիր սատանաներից"` տեղափոխվելով չինական "Գուանչժոու" ֆուտբոլային ակումբ: Նշվում է, որ չինական ակումբը կորեացուն ձեռք բերելու համար պատրաստվում է Պակին առաջարկել այն աշխատավարձի կրկնապատիկը, որը հիմա նա ստանում է անգլիական գրանդում հանդես գալու համար: 30-ամյա կորեացու պայմանագիրը "մանկունիացիների" հետ ավարտվում է 2011/12թթ.-ների մրցաշրջանի վերջում, այդ պատճառով բրիտանական ԶԼՄ-ներն անընդհատ շշուկներ են տարածում, որ կորեացին հեռանաում է Անգլիայից: Ըստ չինական մամուլի` "Գուանչժոուի" ղեկավարները պատրաստ են կորեացուն տարեկան վճարել 8 մլն եվրո աշխատավարձ: Այս կապակցությամբ չինական ակումբի գլխավոր մարզիչ Լի Յան Սուն ասել է. "Մեր ակումբի սեփականատեր Սյույ Ցզայնն անում է ամեն ինչ Պակին ձեռք բերելու համար: Ցավոք դեռ չենք կարողանում գնել Պակին, քանի որ նա ցանկանում է մնալ "Յունայթեդում":
Հավելենք, որ չինական ակումբը երկու շաբաթ առաջ կարողացել է գնել արգենտինացի պաշտպան Դարիո Կոնկուին, և ըստ չինական ԶԼՄ-ների` արգենտինացին հայտնվել է աշխարհի ամենաբարձր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների շարքում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Tags: մանկունիացիներ, Goal.com սպորտային պորտալ, Սյույ Ցզայն, Գուանչժոու, Պակ Չժի Սուն, Մանչեսթեր Յունայթեդ, կարմիր սատանաներ, Լի Յան Սու, կիսապաշտպան, Դարիո Կոնկու | Rating: 5.0/1
Total comments: 0