Home » 2011 » Հուլիս » 20 » "Պալերմոն" Պաստորեի համար 45 մլն եվրոյանոց առաջարկ է ստացել
20:43
"Պալերմոն" Պաստորեի համար 45 մլն եվրոյանոց առաջարկ է ստացել
 Ինչպես տեղեկացնում է իտալական Radio Radio ռադիոկայանը, իտալական "Պալերմոն" Պաստորեի տեղափոխության համար 45 մլն եվրոյանոց առաջարկ է ստացել: Սրա մասին լրատվամիջոցներին անձամբ է տեղեկացրել սիցիլիացիների նախագահ Մաուրիսիո Ձամպարինին: Վերջինս ասել է. "Երեկ ես շահավետ առաջարկ եմ ստացել մի եվրոպական ակումբից, որը ցանկանում է մեծ գումարով գնել Խավյեր Պաստորեի տրանսֆերը, սակայն այդ ակումբն Իտալիայից չէ: Դա շատ մեծ ակումբ է: Սկզբից ես զրույց ունեցա նրանց սպորտային տնօրենի հետ, որից հետո, տալով իմ համաձայնությունը, նրանց ասացի, որ կապ հաստատեն ֆուտբոլիստի գործակալի հետ: Նրանց ներկայացուցիչն խնդրեց ինձ Պաստորեի տրանսֆերը 50 մլն եվրոյից իջեցնել մինչև 45 մլն: Ինչ վերաբերում է "Ռոմային", ապա եթե նրանք իսկապես ցանկանում են գնել Պաստորեին, ապա պետք է ավելի արագ գործեն: Պաստորեի տրանսֆերն իրականություն կդառնա մոտակա 10 օրերի ընթացքում: Ես դեռ հռոմեացիներից որևէ պաշտոնական առաջարկ չեմ ստացել",-նշել է Ձամպարինին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hayk | Tags: Ռոմա, ռադիոկայան, Մաուրիսիո Ձամպարինի, լրատվամիջոց, Radio Radio, սիցիլիացի, Պալերմո, Իտալիա, Պաստորե, տրանսֆեր | Rating: 5.0/1
Total comments: 0