Home » 2012 » Հունվար » 17 » "Պանայտինայկոսի" ֆան-ակումբի հավաքատեղիի հարևանությամբ ռումբ է պայթել
12:42
"Պանայտինայկոսի" ֆան-ակումբի հավաքատեղիի հարևանությամբ ռումբ է պայթել
 Ինչպես տեղեկացնում է РИА Новости պարբերականը, Աթենքի ոստիկանությունը հաղորդում է, որ ինքնաշեն ռումբը, որը տեղակայված է եղել հունական "Պանայտինայկոս" ֆուտբոլային ակումի ֆան-ակումբի հավաքատեղիի հարևանությամբ Պերիստերի թաղամասում, գործարկվել է, որի հետևանքով մեծ պայթյուն է առաջացել, սակայն, հուարխություն բոլորի, տուժողներ չկան: Հզոր պայթյունի հետևանքով ավերվել են հարակից շենքերի խարխուլ պատերն ու տների պատուհանները, ինչպես նաև կան ավերված խանութներ: Ներկայումս Աթենքի ոստիկանությունը գտնվում է պայթյունի տեղում և փաստեր է հավաքում կատարված ահաբեկչության հետ կապված` պարզելու, թե ովքեր են եղել մեղավորները: Տեղեկություններ կան, որ ռումբը Պերիստերի թաղամասում տեղադրելու հիմնական պատճառը եղել է ակումբների երկրպագուների միջև եղած ծանր հարաբերությունները, որի պատճառով նախորդ շաբաթ "Պանայտինայկոսի" երկրպագունիերից մեկին դանակահարել էին: Տեսակետներ կան, որ ռումբը տեղադրել են "Օլիմպիակոսի" երկրպագուները, քանի որ 2 շաբաթ առաջ "Պանայտինայկոսի" ֆան-ակումբը հարձակում էր կատարել "Օլիմպիակոսի" ֆան-ակումբի հավաքատեղիներից մեկ վրա, որի պատճառով տուժել էին 5 խանութներ և տասնյակ մեքենաներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 414 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0