Home » 2011 » Մայիս » 18 » Պարզ է դարձել Կակայի գինը
22:54
Պարզ է դարձել Կակայի գինը
Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունը պատրաստ է ամռանը վաճառել կիսապաշտպան Կակային: Ինչպես տեղեկացնում է AS հանրահայտ պարբերականըԻսպանիայի փոխչեմպիոնների նախագահը բրազիլացու դիմաց պահանջում է շուրջ 50 մլն եվրո փոխհատուցում:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը "Ռեալ" էր տեղափոխվել 2009թ. իտալական "Միլանից" 65 մլն եվրոյի դիմաց: "Արքայական ակումբի" հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2015թ. հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական "Չելսին" և "Մանչեսթեր Սիթին", ինչպես նաև իտալական "Միլանը":
Նշենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում "Ռեալի" կազմում Կական ընդամենը 19 անգամ է խաղադաշտ դուրս եկել` խփելով 7 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 474 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 0