Home » 2013 » Ապրիլ » 1 » Պաստորե. "Մեսսին պրոֆեսիոնալի կատարյալ օրինակ է"
13:43
Պաստորե. "Մեսսին պրոֆեսիոնալի կատարյալ օրինակ է"
 "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլում կատալոնական "Բարսելոնայի" դեմ խաղի նախօրեին ֆրանսիական "ՊՍԺ"-ի արգենտինացի երիտասարդ կիսապաշտպան Խավյեր Պաստորեն իր հիացմուքն է արտահայտել այն կապակցությամբ, որ խաղալու է իր հայրենակից Լիոնել Մեսսիի դեմ: "Մեսսին այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և նա յուրաքանչյուր խաղում ապացուցում է դա: Մեզ՝ արգենտինացիրներիս համար Լեոն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի լավագույն օրինակ է հանդիսանում: Ես շատ ուրախ կլինեմ խաղալ նրա դեմ. դա առանձնահատուկ պահ կլինի ինձ համար: Ինչ վերաբերում է հենց խաղին. մեզ անհրաժեշտ է պահպանել կենտրոնացումն ողջ խաղի ընթացքում: Երբ գնդակով նրանք են, պետք է հանգիստ լինել, ոչ թե նետվել ծայրահեղութունից ծայրահեղություն: Մեր մրցակիցը կարող է օգտվել ցանկացած վրիպումից: "Չեմպիոնների լիգայում" մրցակցության մակարդակը շատ բարձր է: Այստեղ բոլոր թիմերը իրոք շատ ուժեղ են: Կայանալիք խաղում մենք կգնանք մինչև վերջ. դա հաջորդ փուլ անցնելու մեր միակ հնարավորությունն է",- ասել է Պաստորեն:

  Հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչում կահնդիպեն հետևյալ զույգերը.
"Մալագա" - "Բորուսիա" Դորտմունդ
"Ռեալ" Մադրիդ - "Գալաթասարայ"
"ՊՍԺ" - "Բարսելոնա"
"Բավարիա" - "Յուվենթուս"

 Հ.Գ.: Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 2-ին և 3-ին, իսկ պատասխան խաղերը նախատեսված են ապրիլի 9-ին և 10-ին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 338 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0