Home » 2012 » Հունվար » 3 » Փաստորեն, բոլոր խոսակցություններն անհիմն էին
16:27
Փաստորեն, բոլոր խոսակցություններն անհիմն էին
 Վերջին մի քանի շաբաթներին երևէի բոլորդ էլ լսել եք, որ եվրոպական մի շարք գրանդ ակումբներ ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանակներում նպատակ էին դրել ձեռք բերել "Բորուսիա Մյունխենգլադբախի երիտասարդ կիսապաշտպան Մարկո Ռոյսին: Ըստ հեղինակավոր Sport-1.de կայքի` երիտասարդ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են այնպիսի ակումբներ, ինչպիսին են Դորտմունդի "Բորուսիան", Մյունխենի "Բավարիան" և Մադրիդի "Ռեալը":
     Նշենք, որ ինչ վերաբերում է 22-ամյա կիսապաշտպանի և "Բորուսիա Մյունխենգլադբախի" միջև կնքված պայմանագրին, ապա այն գործում է մինչև 2015թ.-ը, իսկ վերջինիս հրաժարագինն էլ կազմում է 18 մլն եվրո:
    Հավելենք, որ իր տրանսֆերի առիթով Ռոյսը հայտարարել է. "Ես մինչև այժմ շատ անգամներ հայտարարել եմ ու էլի եմ հայտարարում, որ մոտ ժամանակներս չեմ պատրաստվում հեռանալ "Բորուսիայից": Ես ակումբի հետ ունեմ պայմանագիր մինչև 2015թ.-ը և վերջ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0