Home » 2011 » Հուլիս » 12 » Պաստորեն հաստատ հեռանալու է
15:29
Պաստորեն հաստատ հեռանալու է
Իտալական "Պալերմոյի" նախագահ Մաուրիսիո Ձամպարինին հայտարարել է, որ իր թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ոչ թե Մադրիդի "Ռեալ" կամ էլ Լոնդոնի "Չելսի", այլ իտալական գրանդ ակումբներից որևէ մեկի կազմը կհամալրի:
"Այս ամառ 99 տոկոս հավանականությամբ մենք վերջապես կվաճառենք Պաստորեին: Ամենահավանական գնորդները հանդիսանում են իտալական թիմերը. "Միլանը", "Ինտերը", "Ռոման" և "Յուվենթուսը", սրանք են ֆավորիտները",-Ձամպարինիի խոսքերն է մեջբերել Football Italia ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ Պաստորեի վաճառքից "Պալերմոն" մտադիր է ստանալ առնվազն 40 մլն եվրո:
Նշենք նաև, որ Իտալիայի ավարտված առաջնությունում Պաստորեն "Պալերմոյի" կազմում անց է կացրել 35 խաղ և դարձել 11 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 492 | Added by: Hartsat | Tags: Ռոմա, Լոնդոնի Չելսի, Մաուրիսիո Ձամպարինի, Միլան, Մադրիդի Ռեալ, Պալերմո, Յուվենթուս, Ինտեր | Rating: 5.0/2
Total comments: 0