Home » 2011 » Հունիս » 26 » Պաստորեն կմեկնի՞ Ֆրանսիա
17:01
Պաստորեն կմեկնի՞ Ֆրանսիա
Ինչպես տեղեկացնում է Le Parisien ֆրանսիական պարբերականը, մայրաքաղաքային "ՊՍԺ"-ն ցանկանում է գնել իտալական Ա Սերիայում հանդես եկող արգենտինացի կիասապաշտպան Խավյեր Պաստորեին: Ըստ պարբերականի՝ ֆրանսիական կողմը պատրաստ է 50 մլն եվրո վճարել խաղացողի համար: Նշվում է, որ այս տրանսֆերի կայացման հարցում մեծ դեր կարող է ունենալ ֆրանսիական ակումբի սպորտային տնօրեն դարձած հանրահայտ Լեոնարդոն, ով վերջերս է միայն հեռացել Իտալիայից: Նախկինում նշվում էր, որ Պաստորեով հետաքրքրվում են այնպիսի գերակումբներ, ինչպիսին են "Ռեալ Մադրիդը", "Բարսելոնան", "Մանչեսթեր Սիթին" և այլք:
Հիշեցնենք, որ այս տարի Խավյեր Պաստորեն մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 467 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0