Home » 2011 » Հուլիս » 9 » Պատո. "Վստահ եմ, որ կարող ենք հաղթել "Ամերիկայի գավաթը"
08:11
Պատո. "Վստահ եմ, որ կարող ենք հաղթել "Ամերիկայի գավաթը"
 Բրազիլիայի ազգային հավաքականի և իտալական "Միլանի" երիտասարդ հարձակվող Ալեշանդրո Պատոն վստահ է, որ իր ազգային թիմը պատրաստ է հաղթել "Ամերիկայի գավաթը": Հեղինակավոր Goal.com սպորտային պորտալը մեջբերում է Պատոյի խոսքերը. "Մենք չենք սևեռվում Վենեսուելայի ընտրանու դեմ ոչ-ոքիի վրա: Խմբում մեր մրցակցիները նույնպես կիսել են միավորները: Նշանակում է, որ "Ամերիկայի գավաթը" սկզբից է սկսվում: Մենք լավ էինք գործում այդ խաղում, սակայն չկարողացանք գոլ խփել: Բոլորս էլ ցանկանում ենք անել մեր աշխատանքը և Բրազիլիային բարձրացնենք դեպի բաղձալի գագաթի տիրացում: Մենք համոզված ենք, որ կարող ենք հաղթել մրցաշարը, չնայած, որ թիմը նոր է, մարզիչը նոր է և ամեն ինչ նոր է":
Հիշեցնենք, որ Բրազիլիան "Ամերիկայի գավաթի" խաղարկության մեկնարկային խաղում ոչ-ոքի էր խաղացել Վենեսուելայի ընտրանու հետ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 438 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0