Home » 2011 » Հուլիս » 1 » Պատոն կխաղա 9 համարով
08:05
Պատոն կխաղա 9 համարով
 Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Ալեշանդրու Պատոն անհամբերությամբ է սպասում "Ամերիկայի գավաթի" մեկնարկին և հպարտ է, որ իրեն բաժին է հասել 9 համարը, որը նախկինում պակտանել է ֆենոմենին՝ Ռոնալդոյին. այս մասին հաղորդում է goal.com սպորտային կայքը։
"Ես դեռ շատ բան ունեմ սովորելու, բայց հիմա ժամանակն է՝ ցույց տալ հավաքականում, թե ես ինչի եմ ընդունակ։ Ես պատրաստ եմ պայքարել "Ամերիկայի գավաթի" համար, ինչպես բոլոր բրազիլացիները։ Մենք հիանալի թիմ ունենք և մեզանից կախված ամեն ինչ կանենք հաղթելու համար։ Ինձ համար մեծ պատիվ է կրել 9 համարի մարզաշապիկը։ Նույն համարի տակ հանդես էր գալիս Ռոնալդոն, նա իմ կուռքն էր։ Հիմա իմ ժամանակն է եկել փայլելու այդ մարզաշապիկով",-հուզառատ ու ոգևորված ասել է Պատոն։
Գլխավոր մարզչի որոշմամբ՝ 21–ամյա Պատոն այս անգամ թիմում գործելու է հարձակման խորքից։
"Մանո Մենեզեսը տեսնում է ինձ 9 համարի դիրքում, և դա ինձ համար խնդիր չէ, քանի որ "Միլանում" ես արդեն հանդես եմ եկել այդ դիրքում",–նշել է տաղանդավոր բրազիլացին։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 522 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0