Home » 2011 » Հուլիս » 15 » Պատրիկ Վիեյրան էլ հեռացավ
09:36
Պատրիկ Վիեյրան էլ հեռացավ
 Ինչպես հայտնում է բրիտանական BBC լրատվական գործակալությունը, անգլիական "Մանչեսթեր Սիթիի" 35-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան ավարտել է ֆուտբոլիստի իր պրոֆեսիոնալ կարիերան: Վիեյրային աշխատանք է առաջարկվել "Սիթիի” ղեկավարության կողմից,  իսկ Պատրիկը մեծ սիրով ընդունել է այն: Այսուհետ անգլիական ակումբում նա գլխավորելու է ֆուտբոլի զարգացման բաժինը:
"Կարծում եմ` բախտն ինձ ժպտացել է, որ այսպիսի ակումբում զբաղեցնում եմ այսպիսի պաշտոն,-ուրախությամբ նշել է Վիեյրան,-ես դեռ սովորելու շատ բան ունեմ, սակայն ավելի փորձառու ընկերների օգնության կարիքը կլինի: Միշտ ցանկացել եմ ուժերս փորձել նոր դերում, բայց երբեք չեմ ցանկացել լքել ֆուտբոլը:
Հիշեցնենք
, որ իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան Վիեյրան սկսել է  1993թ.-ին` ֆրանսիական "Կաննում": Ավելի ուշ, նա ելույթ է ունեցել նաև "Միլանի", "Արսենալի", "Յուվենթուսի" և "Ինտերի" կազմերում: Ֆրանսիացի ֆուտբոլիստն "Արսենալի" կազմում 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ` Անգլիայի գավաթակիր, իսկ "Ինտերի" կազմում Վիեյրան 3 անգամ հռչակվել է Իտալիայի չեմպիոն:

Ֆրանսիայի
ազգային հավաքականի կազմում Պատրիկ Վիեյրան հանդես է եկել 1997-2010թթ. ընթացքում` անցկացնելով 107 խաղ՝ դառնալով 6 գոլի հեղինակ: Իր ազգային թիմի կազմում փորձառու ֆուտբոլիստը 1998թ.-ին դարձել է Աշխարհի, իսկ 2000թ.-ին` Եվրոպայի չեմպիոն: 2004թ.-ին Վիեյրան ընդգրկվել է ՖԻՖԱ-ի վարկածով 100 լավագույն ֆուտբոլիստների ցուցակում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hartsat | Tags: bbc, 100 լավագույն ֆուտբոլիստներ, ՖԻՖԱ, անգլիական ակումբ, Պատրիկ Վիեյրա, պրոֆեսիոնալ կարիերա, ֆրանսիական Կանն, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն | Rating: 4.7/3
Total comments: 1