Home » 2011 » Հուլիս » 27 » Պեդրո Լեոնը հեռացել է Մադրիդի "Ռեալից"
17:28
Պեդրո Լեոնը հեռացել է Մադրիդի "Ռեալից"
 Իսպանական Cadena Cope պարբերականը տեղեկացնում է, որ մեկնարկող մրցաշրջանը Մադրիդի "Ռեալի" երիտասարդ ու տաղանդավոր կիսապաշտպան Պեդրո Լեոնը կանցկացնի հարազատ "Խետաֆեում", որտեղից անցած տարի 10 մլն եվրոյով նրան գնել էր "Արքայական ակումբը": Ըստ տեղեկությունների՝ խաղացողն այդպես էլ չի կարողացել ինտեգրվել Մոուրինյոյի թիմում, և մադրիդյան ակումբի նոր ձեռքբերումներից հետո դժվար թե նա կարողանա տեղ գտնել հիմնական կազմում, ուստի ստիպված է եղել հեռանալ ակումբից:
Հարկ է նշել, որ, այնուամենայնիվ, "Ռեալը" շարունակում է Պեդրո Լեոնին համարել հեռանկարային խաղացող և ֆուտբոլիստի նկատմամբ իրավունքները լրիվ չի վաճառել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Tags: Խետաֆե, Արքայական ակումբ, Մադրիդի Ռեալ, Մոուրինյո, Պեդրո Լեոն, Cadena Cope | Rating: 5.0/1
Total comments: 0