Home » 2011 » Հունիս » 5 » Պեդրո Լեոնը հանվել է տրասֆերի
10:06
Պեդրո Լեոնը հանվել է տրասֆերի
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հեռանկարների մեջ չի մտնում "սերուցքայինների" պահեստային, սակայն խոստումնալից ապագա ունեցող կիսապաշպան Պեդրո Լեոնը, ուստի պորտուգալացի մասնագետը ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին խնդրել է Լեոնին վաճառել մեկ այլ ակումբի, որտեղ երիտասարդ ֆուտբոլիստը կկարողանա հաստատվել հիմնական կազմում և հասնել բարձր մակարդակի: Իսպանական հեղինակավոր AS հանդեսը, մեջբերելով "Արքայական ակումբի" պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունը, տեղեկացնում է, որ Պեդրո Լեոնը պաշտոնապես հանվել է տրանսֆերի: Ակումբի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Լեոնն ասել է, որ չի ցանկանում հեռանալ "Գալակտիկոսներից" և պատրաստ է հաջորդ մրցաշրջանում պայքարել հիմնական կազմում տեղ գտնելու համար:
Նշենք, որ այս տրանսֆերի մասին դեռևս մանրամասնող տեղեկություններ չկան:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 3