Home » 2012 » Հունվար » 14 » Պեդրոն չի մասնակցի "Ռեալի" դեմ առաջին հանդիպմանը
08:06
Պեդրոն չի մասնակցի "Ռեալի" դեմ առաջին հանդիպմանը
 Կատալոնական "Բարսելոնայի" 24-ամյա տաղանդավոր հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը վնասվածք է ստացել "Արքայական գավաթի" խաղարկության "Օսասունայի" հետ հանդիպման ժամանակ (Խմբ. այդ վճռորոշ հանդիպումն ավարտվել է "կապտանռնագույնների" հաղթանակով` 2-1 հաշվով): Ինչպես հայտնում են Կատալոնիայի գլխավոր պարբերականները, խաղացողը չի կարող խաղադաշտ դուրս գալ մոտ 10 օր, այսինքն` Պեդրոն չի մասնակցի "Բետիսի" և "Մալագայի", ինչպես նաև Մադրիդի "Ռեալի" հետ Իսպանիայի "Արքայական գավաթի" խաղարկության 1/4 փուլի առաջին հանդիպմանը: 
    Հավելենք, որ այս մրցաշրջանում Պեդրոն հասցրել է մասնակցել 24 հանդիպման` դառնալով 6 գոլի հեղինակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 472 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0