Home » 2011 » Հուլիս » 10 » Պեդրոն սպասում է մրցակցության
14:27
Պեդրոն սպասում է մրցակցության
  Իսպանական "Բարսելոնայի" կիսապաշտպան-հարձակվող Պեդրո Ռոդրիգեսն անհամբերությամբ է սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին. այս մասին խաղացողն ասել է A Bola հանրահայտ պարբերականին։ Հիշեցնենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը վերջերս կատալոնական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2016թ.։
"Յուրաքանչյուր մրցաշրջանում ավելի դժվար է դառնում տիտղոսներ նվաճելը։ Մրցակիցներն ուժեղանում են և ավելի հզոր են դառնում։ Բայց մենք դրանից չենք վախենում և կաշխատենք նորից հաղթել բոլոր մրցաշարերում։ Տարեցտարի մենք ավելի միասնական ենք դառնում, ինչը ապացուցում ենք մեր խաղով։ Ուրախ եմ, որ հաջողվեց երկարաձգել պայմանագիրս ակումբի հետ։ "Բարսելոնայում" ինձ ամեն ինչ գոհացնում է, իսկ նոր խաղացողների հետ մրցակցությունից ես չեմ խուսափելու",-նշել է Պեդրոն։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 424 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1