Home » 2011 » Նոյեմբեր » 10 » Պելե. "Նեյմարը կարող է դառնալ ավելի հաջողակ, քան Մեսսին և Մարադոնան"
18:19
Պելե. "Նեյմարը կարող է դառնալ ավելի հաջողակ, քան Մեսսին և Մարադոնան"
 Հեղինակավոր Globo հեռուստաընկերությունը հաղորդում է, որ լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն հերթական անգամ գովեստի խոսքեր է հղել իր հայրենակից, երիտասարդ սանթոսցի Նեյմարի հասցեին` մի քանի անգամ էլ քննադատելով Մեսսիին և Մարադոնային: Պելեն ասել է հետևյալը. "Արգենտինայում խոսում են միայն Մեսսիի և Մարադոնայի մասին, իսկ ահա Բրազիլիան ունի Նեյմար, ով ունի բոլոր այն հնարավորությունները, որպեսզի դառնա ավելի հաջողակ ֆուտբոլիստ, քան Մարադոնան և Մեսսին: "Սանթոսը" աստղերի ֆաբրիկա է: Այնտեղ հեղինակավոր ֆուտբոլիստներ են "ծնվում" առանց մեծ գումարների ծախսի: Դա շատ լավ է ակումբի համար: Կարծում եմ, որ Նեյմարը պետք է սովորի իրեն խնայել մրցակիցների դաժան պաշտպաններից: Իհարկե, նա չպետք է ծեծկռտուքի բռնվի մրցակիցների ֆուտբոլիստների հետ, երբ իր նկատմամբ կոպիտ խաղան, պարզապես նա պետք է ավելի ուշադիր լինի: Նա շատ լավ տեխնիկայի է տիրապետում, այդ պատճառով էլ միշտ էլ նրա նկատմամբ վերահսկում կատարում են միանգամից մի քանի ֆուտբոլիստներ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0