Home » 2011 » Նոյեմբեր » 13 » Պելեի համար Մեսսին ու Ռունին դեռևս շարքայիններ են
09:55
Պելեի համար Մեսսին ու Ռունին դեռևս շարքայիններ են

Ֆուտբոլի արքա Պելեն երեկ հանդիպել էր լատինամերկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և այդ ժամանակ հայտարարել է, որ Լիոնել Մեսսին և Ուեյն Ռունին մեծ ֆուտբոլիստներ դառնալու համար դեռ պետք է դրսևորեն իրենց նաև միջազգային ասպարեզում. "Իմ կարծիքով, ֆուտբոլիստի մեծությունը որոշվում է աշխարհի առաջնությունում ցուցադրած նրա ելույթներով: "Բարսելոնայի" հանդիպումներում Մեսսին անկրկնելի է, սակայն Արգենտինայի ազգային հավաքականի կազմում նա բոլորովին այլ ֆուտբոլիստ է դառնում: Համեմատեք նրան Զինեդին Զիդանի հետ, ով ճանաչվել է աշխարհի չեմպիոն և 15 տարի մնացել է համաշխարհային ֆուտբոլում, և կհասկանաք, որ ֆրանսիացին բացառիկ ֆուտբոլիստ է",-հայտարարել է Պելեն:
71-ամյա  բրազիլացին նաև խոստովանել է, որ համարվում է "Մանչեսթեր Յունայթեդի" հարձակվող Ուեյն Ռունիի տաղանդի երկրպագուն
. "Ես Ռունիի մեծ երկրպագու եմ: Ուեյնի գլխավոր ուժը նրա սրտում է, նա միշտ պայքարում է հանուն թիմի: Բայց դժվար է համեմատել նրան ինձ հետ: Ես շատ գոլեր էի խփում, չգիտեմ՝ կարո՞ղ է արդյոք նա էլ նման արդյունքի հասնել",-ասել է աշխարհի եռակի չեմպիոնը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 468 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0