Home » 2011 » Հոկտեմբեր » 28 » Պելեն մտորում է մունդիալի և նրա առաջացրած խնդիրների մասին
23:01
Պելեն մտորում է մունդիալի և նրա առաջացրած խնդիրների մասին
 Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ դժգոհել է, որ իր երկիրը Մունդիալին այդքան էլ արագ չի պատրաստվում, որը տեղի կունենա 2014թ.-ին: Հեղինակավոր ESPN լրատվական գործակալությունը մեջբերում է բրազիլացի հարձակվողի խոսքերը. "Ինչ վերաբերում է մեր ընտրանուն, ապա 2014թ.-ին նրա հետ ոչ մի խնդիր չենք ունենա: Ես մտահոգված չեմ հավաքականով: Ավելի շատ անհանգստացած եմ Մունդիալի կազմակերպչական պահով: Այժմ ես ու մեր երկրի նախագահը ջանքեր չենք խնայում, որպեսզի Մունդիալի ժամանակ ոչ մի խնդիր չառաջանա, իսկ ծագածն էլ շտապ լուծում ստանա: Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ինչպես հարկն է անցկացնել Մունդիալը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 454 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0