Home » 2011 » Հուլիս » 28 » Պելեն ընտրվել է որպես 2014թ.-ի աշխարհի առաջնության պատվավոր դեսպան
21:24
Պելեն ընտրվել է որպես 2014թ.-ի աշխարհի առաջնության պատվավոր դեսպան
 Հեղինակավոր AP պարբերականը տեղեկացնում է, որ լեգենդար բրազիլացի հարձակվող Պելեն դարձել է 2014թ.-ի աշխարհի առաջնության պատվավոր դեսպան: Նշվում է, որ աշխարհի եռակի գավաթակիրը երկրի նախագահ Դիլմա վան Ռուսեֆի հետ բանակցություններ է վարել և համաձայնել դեսպանի դերը կատարելու պայմանների հետ: Ենթադրվում է, որ Պելեն կօգնի համախմբել բրազիլացիներին և պատրաստվել աշխարհի առաջնության անցկացմանը:
Նշենք, որ ներկայումս նախապատրաստական տեմպն այդքան էլ բարձր չէ, ինչի համար Բրազիլիային հաճախ քննադատում են, մասնավորեպես՝ նման մտավախություն է հայտնել հենց Պելեն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 498 | Added by: Hayk | Tags: աշխարհի եռակի գավաթակիր, Պելե, Դիլմա վան Ռուսեֆ, հարձակվող, AP, նախագահ | Rating: 5.0/1
Total comments: 0