Home » 2012 » Նոյեմբեր » 10 » Պելլեգրինի. "Այսօր մտածում ենք միայն "Պրեմիերայի" մասին"
08:45
Պելլեգրինի. "Այսօր մտածում ենք միայն "Պրեմիերայի" մասին"
 Իսպանական "Մալագայի" գլխավոր մարզիչը կարծում է, որ "Չեմպիոնների լիգայի" մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը նվաճելուց հետո իր թիմն այսօր միայն պիտի կենտրոնանա իսպանական առաջնության վրա: "Երբ դուրս ես գալիս այնպիսի մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ, ինչպիսին "Չեմպիոնների լիգան" է, ապա քեզ համար լավ պայմաններ են ստեղծվում ոչ միայն մարզական, այլև տնտեսական առումներով: Այժմ ազգային առաջնությունն ավելի կարևոր է մեզ համար և պիտի կենտրոնանանք միայն մեր առաջնության խաղերի վրա: Իհարկե, պարտվելը երբեք ցանկալի բան չէ, սակայն ավելի վատ է, երբ դու պարտվում ես "Ռայո Վալյեկանոյի" պես թիմերի դեմ խաղում: Մեր հաջորդ մրցակիցը "Ռեալ Սոսյեդադն" է: Սա մի հոյակապ մրցակից է, որին վերջին տարիներին բախտն այնքան էլ չի ժպտում: Հուսով եմ՝ սաներս կկարողանան լավ խաղով հաղթել մրցակցին",- ասել է Մանուել Պելլեգրինին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 488 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0