Home » 2011 » Հունիս » 10 » Պեպե. "Այս ակումբն ինձ տվել է համարյա ամեն ինչ"
13:09
Պեպե. "Այս ակումբն ինձ տվել է համարյա ամեն ինչ"
 Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի կենտրոնական պաշտպան Պեպեն իսպանական Marca թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ իր թիմը հաջորդ տարի մտադիր է նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Բացի դրանից Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը երազում է ռևանշի հասնել "Բարսելոնայի" նկատմամբ։ Պեպեի խոսքերն է մեջբերում ռուսական championat.ru կայքը. "Իրոք, ես ցանկանում եմ ռևանշի հասնել կատալոնացիների նկատմամբ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիի համար։ Բացի դրանից, մեր թիմը մտադիր է հաջորդ մրցաշրջանում նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները։ Մեր մարզիչ Ժոզե Մուորինյոն շատ բան է փոխել ակումբում, սակայն նա չէր կարող ամեն ինչ միանգամից փոխել։ Ես ինքս ցանկանում  եմ խաղալ "Ռեալում" երկար տարիներ, քանի որ այս ակումբն ինձ տվել է համարյա ամեն ինչ"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 497 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0