Home » 2011 » Դեկտեմբեր » 10 » Պեպը վստահ է իր թիմի ուժերին
23:41
Պեպը վստահ է իր թիմի ուժերին

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում կայանալիք սկզբունքային "Էլ կլասիկոյից" առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին պատասխանել է կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, այլ ոչ թե նրա օգնականը, ինչպես եղել է "Ռեալի" դեպքում: "Կարանկան նշել է, թե "Ռեալը" պատրաստվում է պրեսինգի՞ դիմել, ես տպավորված եմ: Սակայն պետք է ասեմ, որ ես ևս մտադիր եմ իդեալական նախապատրաստել թիմը և հաջողության հասնել "Բերնաբեուում": Մենք պետք է շատ ուշադիր լինենք "Ռեալի" դիրքային խաղին, նրանց ռազմավարությանը և հակագրոհներին",-նշել է "Բարսելոնայի" գլխավոր մարզիչը՝ ակնարկելով, թե որ թիմն է ավելի շատ վերահսկելու գնդակը":
Հիշեցնենք, որ "Ռեալ"-"Բարսելոնա" մրցավեճը կայանալու է այս գիշեր, ժամը 01:00-ին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 400 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0