Home » 2013 » Ապրիլ » 6 » Պերեսը գոհ է "Ռեալում" տարվող աշխատանքից
09:42
Պերեսը գոհ է "Ռեալում" տարվող աշխատանքից
 Մադրիդի "Ռեալի" նախագահ Ֆլորենտինո Պերես, գնահատելով "Արքայական ակումբի" վերջին ելույթները, գովասանքով լի խոսքեր է հղել թիմին: Պերեսը շատ գոհ է մնացել "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակիչ փուլում իր գլխավորած թիմի՝ թուրքական "Գալաթասարայի" դեմ հանդիպման ժամանակ տոնած համոզիչ հաղթանակից (Խմբ. "Ռեալը" սեփական հարկի տակ ջախջախել էր մրցակցին 3-0 հաշվով): "Թիմը հոյակապ աշխատանք է կատարել: Մենք պետք է հավատանք, որ իրոք կարող ենք հասնել մինչև եզրափակիչ: Եկել է ամենակարևոր պահը, որի ժամանակ էլ կվճռվի այս մրցաշրջանում մեր թիմի բախտը: Թիմը մինչև վերջ պայքարելու է, որպեսզի լիովին գոհացնի մեր երկրպագուներին, որոնք միմիայն լավագույնին են արժանի",- հայտարարել է Ֆլորենտինո Պերեսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 303 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0