Home » 2011 » Դեկտեմբեր » 13 » Պետր Չեխ. "Մենք վերադարձանք չեմպիոնական մրցապայքարին"
20:05
Պետր Չեխ. "Մենք վերադարձանք չեմպիոնական մրցապայքարին"
Լոնդոնի "Չելսիի" դարպասապահ Պետր Չեխը հայտարարել է, որ "Մանչեսթեր Սիթիի" նկատմամբ տոնած հաղթանակը չափազանց կարևոր նշանակություն ունի իր թիմի համար. "Մենք կրճատեցինք միավորների տարբերությունը "Սիթիի" նկատմամբ` դրանք հասցնելով 7-ի և կարող ենք ասել, որ վերադարձանք չեմպիոնական մրցավազքին: Եթե երեկ պարտվեինք "Սիթիին", ապա կզիջեինք առաջատարին 13 միավոր, ինչը շատ մեծ տարբերություն կլիներ, իսկ ահա 7 միավորը լրիվ այլ բան է: Այժմ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպիսի ազդեցություն կունենա մրցաշրջանի առաջին պարտությունը "Սիթիի" վրա",-ասել է Չեխը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 404 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0