Home » 2011 » Նոյեմբեր » 1 » Պետր Չեխ. "Պաշտպանությունում շատ վատ գործեցինք"
16:40
Պետր Չեխ. "Պաշտպանությունում շատ վատ գործեցինք"
 Լոնդոնի "Չելսիի" բազմափորձ չեխ դարպասապահ Պետր Չեխը զրույց է ունեցել լրագրողների հետ լոնդոնյան դերբիից հետո (Խմբ. նշենք, որ հանդիպումն ավարտվել է "արիստոկրատների" 3-5 հաշվով պարտությամբ): "Կապույտների" պաշտոնական կայքը մեջբերում է չեխ դարպասապահի խոսքերը. "Ինձ մեծ ցավ պատճառեց հանդիպման հաշիվը, բայց ոչ մի բան հնարավոր չէ փոխել: Մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է մյուս խաղում հաղթանակի հասնելը: Մենք շատ վատ գործեցինք պաշտպանությունում, որի արդյունքը եղավ այն, որ մրցակիցն իմ պաշտպանած դարպասն ուղարկեց 5 գնդակ, որոնց կարողացանք պատասխանել միայն երեք գնդակով: Այսպիսի քանակությամբ գնդակ ես իմ կարիերայի ընթացքում դեռ բաց չէի թողել և դա ինձ համար նորություն էր: Պարտության համար մեղադրել միայն պաշտպաններին չի կարելի, քանի որ այդ օրը մենք ցուցադրեցինք շատ վատ թիմային խաղ: Ռոբին վան Պերսիի հեղինակած վերջին գնդակի դրվագում ես էի մեղավոր, քանի որ այդ գնդակը ես պետք է որսայի: Ինչ վերաբերում է Թեո Ուոլքոտի հեղինակած գնդակին, կարող եմ ասել, որ այն որսալու տեսանկյունից ամենադժվարն էր, քանի որ այն իրականացված էր շատ վարպետորեն է մեծ ճշտությամբ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 381 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0