Home » 2012 » Ապրիլ » 25 » Պետր Չեխ. "Խաղում էինք մեր ուժերի 150 տոկոսի չափով"
18:07
Պետր Չեխ. "Խաղում էինք մեր ուժերի 150 տոկոսի չափով"
 Լոնդոնի "Չելսիի" բազմափորձ դարպասապահ Պետր Չեխը լրագրողների հետ կիսել է իր տպավորությունները երեկ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շրջանաներում "Բարսելոնայի" հետ կայացած խաղից։ Հեղինակավոր BBC լրատվական գործակալությունը մեջբերում է Չեխի խոսքերը, ով երեկվա խաղում մեկ անգամ չէ, որ կարողացավ փրկել իր թիմին․ "Մենք պայքարեցինք 90 րոպե։ Այն, ինչի կարողացանք հասնել, չենք կարող խոսքերով փոխանել Ձեզ։ Դա պարզապես ֆանտաստիկա էր։ Մենք լիովին արժանի էինք "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ դուրս գալուն, քանի որ երեկվա խաղում ներդրեցինք մեր ուժերի 150 տոկոսը։ Թիմը փորձում էր գոյատևել, և դա մեզ հաջողվեց անել"։
     Նշենք, որ երկու խաղերի արդյունքում Լոնդո
նի "Չելսին" հաղթահարեց մոլորակի ամենահզոր ակումբի՝ կատալոնական "Բարսելոնայի" արգելքը և դուրս եկավ "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչ, որտեղ այժմ սպասում է իր մրցակցին, որը հայտնի կդառնա այսօր կայանալիք "Ռեալ Մադրիդ" - Մյունխենի "Բավարիա" խաղից հետո։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 1