Home » 2012 » Ապրիլ » 25 » Պիկեի մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել
17:45
Պիկեի մոտ ուղեղի ցնցում է ախտորոշվել
 Հեղինակավոր Reuters պարբերականը հաղորդում է, որ կատալոնական "Բարսելոնայի" բարձրահասակ կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն, երեկ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շրջանակներում Լոնդոնի "Չելսիի" դեմ կայացած պատասխան խաղում բախում ունենալով "կապտանռնագույնների" հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսի հետ, անմիջապես հոսպիտալացվել է։ Հիվանդանոցում բժիշկները, մանրակրկիտ զննելով իսպանացի ֆուտբոլիստին, վերջինիս մոտ ուղեղի թեթևակի ցնցում են ախտորոշել։
     Նշենք, որ տեղեկություններ կան, որ Պիկեն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։
     Հավելենք, որ այդ խաղում Պիկեին փոխարինել է բրազիլացի աջ պաշտպան Դանի Ալվեշը։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 576 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0