16:51 Պիկեի և Շակիրայի սիրավեպի մասին արդեն ողջ աշխարհն է խոսում | |
Կատալոնական "Բարսելոնայի" իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեի և ազգությամբ կոլումբիացի հանրահայտ երգչուհի Շակիրայի սիրավեպն այլևս գաղտնիք չէ, քանի որ արդեն ողջ աշխարհն է խոսում դրա մասին: Մինչ այժմ սիրահարված զույգին հաջողվում էր թաքցնել իրենց հարաբերությունները երկրպագուներից և լրագրողներից: Սակայն կիրակի օրը` "Բարսելոնա"-Բիլբաոյի "Ատլետիկ" հանդիպումից հետո, Պիկեն և Շակիրան առաջին անգամ նկատվել են միասին. ձեռք ձեռքի բռնած` նրանք դուրս են եկել Բարսելոնայի ռեստորաններից մեկից և մոտեցել ֆուտբոլիստի մեքենային: Նշենք, որ պապարացիների նկարած լուսանկարները հրապարակվել են փոփ-երգչուհու ֆան-կայքերից մեկում, սակայն շուտով կայքը շարքից դուրս է եկել, քանի որ լուսանկարները դիտել ցանկացողների թիվը շատ մեծ է եղել:
| |
|
Total comments: 0 | |