Home » 2011 » Հունիս » 13 » Պիկեն խոսել է Ռոսսիի և Սանչեսի մասին
22:29
Պիկեն խոսել է Ռոսսիի և Սանչեսի մասին
 Կատալոնական "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի առաջատար կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն լրագրողների հետ խոսել է մոտ ժամանակներս կատալոնական ակումբի պոտենցիալ անդամ դառնալու մեծ շանս ունեցող երկու ֆուտբոլիստների մասին, որոնցից մեկն իսպանական "Վիլյառեալի" իտալացի հարձակվող Ջուզեպպե Ռոսսին է, իսկ մյուսը՝ իտալական "Ուդինեզեի" արագաշարժ ֆուտբոլիստ չիլիացի Ալեքսիս Սանչեսը: Իտալական հեղինակավոր Football Italia ռադիոկայանը մեջբերում է իսպանացու խոսքերը. "Ռոսսի՞: Նա շատ է համապատասխանում մեր ակումբի խաղաոճին և շատ կարճ ժամանակում կարող է դառնալ ակումբի շարժիչ ուժերից մեկը: Կարծում եմ, որ Ջուզեպպեն պետք է ևս մեկ քայլ կատարի դեպի առաջ և ավելի բարձր մակարդակի ակումբ տեղափոխվի: Ինչ վերաբերում է Ալեքսիս Սանչեսին, ապա կարող եմ ասել, որ նրա դեմ ես խաղացել եմ ՀԱՀ-ում կայացած Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում: Նրա դեմ դժվար էր խաղալը: Նա ունի այն բոլոր շանսերը, որոնք նրան ընձեռում են տեղափոխվել "Բարսելոն" և դառնալ ինձ խաղընկեր":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 610 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0