Home » 2011 » Մայիս » 19 » Պիպոն գոհ է "Միլանից"
07:09
Պիպոն գոհ է "Միլանից"
Ըստ Football Italia ռադիոկայանի` իտալական "Միլանի" 38-ամյա հարձակվող Ֆիլիպո Ինձագին ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել, որը նախատեսված է մինչեւ 2012թ.-ի հունիսի 30-ը:
Իտալական ֆուտբոլի վետերանի նախկին պայմանագիրն ավարտվում էր առաջիկա ամռանը:
Երեկ կեսօրին, Ֆիլիպո Ինձագին այցելել է ակումբի շտաբ-բնակարան, որտեղ ակումբի ղեկավարության հետ համաձայնեցրել է նոր պայմանագրի բոլոր մանրամասները:
Ավելի վաղ, "Միլանի" հետ իրենց պայմանագրերն էին երկարաձգել Ալեսանդրո Նեստան, Մարկ վան Բոմելը, Ֆլավիո Ռոման և Տիագու Սիլվան, իսկ Անդրեա Պիռլոն հայտարարել էր ակումբից հեռանալու մասին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 438 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 6