Home » 2011 » Հուլիս » 13 » Պիռլո. "Մենք կդառնանք նոր "Բարսելոնա"
20:22
Պիռլո. "Մենք կդառնանք նոր "Բարսելոնա"
 Իտալական "Յուվենթուսի" նորեկ Անդրեա Պիռլոն Football Italia մարզական ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ թուրինյան գրանդը ոչ մի բանով հետ չի մնում կատալոնական "Բարսելոնայից", իսկ ահա իտալական "Միլանից" (Խմբ. դեռևս մինչև այս տարվա հունիս Պիռլոն այնտեղ էր խաղում) մի գլուխ բարձր է: Ռադիոկայանը մեջբերում է իտալացու խոսքերը. "Եկող մրցաշրջանը մենք հավասար պայմաններում ենք սկսելու թե՛ "Բարսելոնայի", թե՛ "Միլանի" հետ համեմատվելիս: Մենք շատ լավ ելույթներ ենք ակնկալում թուրինյան գրանդից: Մեր նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ինձ հիշեցնում է Մարչելո Լիպիին. Կոնտեն նույնպես հաղթանակների ծարավ ունի, որը ցանկանում է շուտափույթ հագեցնել: Եկող մրցաշրջանում մեր խաղը կնմանվի կատալոնական գրանդի խաղին, քանի որ մենք փորձարկում ենք նմանատիպ խաղային սխեմաներ: Սա դեռ չի նշանակում, որ մենք կլինենք "Բարսելոնայի" կլոնը, ուղղակի մենք կօգտագործենք նրանց խաղային սխեմաների որոշ մասեր՝ հսկելով գնդակն արագ գրոհներ կազմակերպելը դարձնելով մեր հաղթաթուղթը",-ասել է 2006թ. աշխարհի չեմպիոնը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: Hayk | Tags: Մարչելո Լիպի, Football Italia, Բարսելոնա, Անտոնիո Կոնտե, Յուվենթուս, Միլան, Անդրեա Պիռլո | Rating: 5.0/1
Total comments: 0