Home » 2011 » Մայիս » 19 » Պիռլոն հեռանում է
06:44
Պիռլոն հեռանում է
Իտալական "Միլանի" բազմափորձ կիսապաշտպան Անդրեա Պիռլոն վերջակետ դրեց ակումբից իր հեռանալու մասին շրջանառվող բոլոր ասեկոսեներին:
Պիռլոյի գործող պայմանագիրը "Միլանի" հետ ավարտվում է առաջիկա հունիսի 30-ին և կիսապաշտպանը չի պատրաստվում երկարաձգել այն: Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը "Միլանի" կազմում անց է կացրել շուրջ 10 տարի:
Սպասվում է, որ արդեն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, Անդրեա Պիռլոն պայմանագիր կկնքի Թուրինի "Յուվենթուսի" հետ:
"Ես եկել եմ "Միլանի" շտաբ-բնակարան, որպեսզի հրաժեշտ տամ ակումբի աշխատակիցներին,-Պիռլոյի խոսքերն է մեջբերել Football Italia ռադիո-կայանը,-այս թիմի կազմում ես անց եմ կացրել 10 անմոռանալի տարիներ: Հուսով եմ, որ "Միլանում" զղջալու են իմ հեռանալու համար":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 396 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 1