Home » 2011 » Հուլիս » 14 » Պլաշիլը դառնո՞ւմ է "Բորդոյի" առաջատարը
11:28
Պլաշիլը դառնո՞ւմ է "Բորդոյի" առաջատարը

Ֆրանսիական "Բորդոյի" և Չեխիայի ազգային հավաքականի հենակետային ունիվերսալ կիսապաշտպան Յարոսլավ Պլաշիլը ևս երկու մրցաշրջանով երկարաձգել է ֆրանսիական ակումբի հետ գործող իր պայմանագիրը, և այժմ արդեն չեխ ֆուտբոլիստը ֆրանսիական թիմին կպատկանի մինչև 2015թ.-ի ամառ: Այս մասին տեղեկացնում է "Բորդոյի" պաշտոնական կայքը:
Իսպանական "Օսասունայից" 2009թ.ին "Բորդո" տեղափոխվելուց հետո երկու տարվա ընթացքում 29-ամյա կիսապաշտպանը "Բորդոյի" կազմում բոլոր մրցաշարերում անց է կացրել 94 խաղ և դարձել 9 գոլի հեղինակ: Սպասվում է նաև, որ Ալու Դիարայի՝ Մարսելի "Օլիմպիկ" տեղափոխվելուց հետո "Բորդոյի" նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրանսիս Ժիրյոն թիմի ավագի թևկապը կվստահի հենց Պլաշիլին:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 405 | Added by: Hartsat | Tags: Պլաշիլ, Բորդո, Չեխիա, գլխավոր մարզիչ, հավաքական, Օսասունա, պաշտոնական կայք, Ալու Դիարա, Մարսելի Օլիմպիկ | Rating: 5.0/2
Total comments: 0