Home » 2012 » Դեկտեմբեր » 8 » Պլատինի. "Մեսսին ռեկորդ կսահմանի"
18:47
Պլատինի. "Մեսսին ռեկորդ կսահմանի"
 ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին դեռ վստահ է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կգերազանցի իր իսկ սահմանած ռեկորդը և կստանա 4-րդ "Ոսկե գնդակ" մրցանակն անընդմեջ: Հիշեցնենք, որ "Յուվենթուսի" նախկին կիսապաշտպանն իր կարիերայի ընթացքում 3 անգամ արժանացել է այդ պատվավոր մրցանակին, ինչպես նաև Մարկո վան Բաստենը և Յոհան Կրոյֆը: Ինչ վերաբերում է Լեո Մեսսիին, ապա նա նույնպես 3 անգամ արժանացել է այս տիտղոսին, բայց գտնվում է հիանալի մարզավիճակում, երիտասարդ է և ունի բոլոր շանսերը գերազանցելու բոլորին:
   "Ես համեզված եմ, որ նա կգերազանցի ռեկորդը: Նույնիսկ եթե ոչ այս տարում, ապա հաջորդ տարում անկասկած: Նա կստանա "Ոսկե գնդակը" և կսահմանի ռեկորդ` շրջանցելով ինչպես վան Բաստենին, Կրոյֆին, այնպես էլ` ինձ",- ասել է Միշել Պլատինին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 512 | Added by: Qnar6530 | Rating: 5.0/1
Total comments: 0